Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Զավենիչը միշտ էլ աջակցել ու կանգնած է եղել վերջինիս կողքին»

«Զավենիչը միշտ էլ աջակցել ու կանգնած է եղել վերջինիս կողքին»
27.04.2018 | 21:02

Նիկոլ Փաշինյանի մանկության վարդագույն երազանքը, թերևս, «ժողովրդական վարչապետ» դառնալն է եղել:

Այսօր կարծես հարմար պահն է ու նա միտինգավորներին հակասահմանադրական գործողությունների կոչ է անում:
Պարոն Փաշինյանը համաձայն չէ՝ որ ԱԺ «Ելք» խմբակցության թիմակիցներից միակ անձը ով իրավուք ունի հավակնելու այդ աթոռին ՝ Սպարապետի եղբայր՝ Արամ Զավենի Սարգսյանն է: ՀՀ նախկին վարչապետերից մեկը, ով իսկապես երկրի կառավարման փորձ ունի և Նիկոլի նման չի կատարել ուրիշների հրահանգը 2008-ի մարտի 1-ի բարիկադների վրա:

Թերևս տարօրինակ է (չնայած՝ լավ էլ հասկանալի է), որ Փաշինյանը չի էլ փորձել խորհրդակցել Արամ Սարգսյանի հետ վարչապետի թեկնածու առաջադրվելու հարցի շուրջ: Եվ այն պարագայում, ինչպես պնդում են քաջատեղյակները, որ «Զավենիչը միշտ էլ աջակցել ու կանգնած է եղել վերջինիս կողքին»:


Եթե անկեղծ՝ միայն սեփական անձի վրա կենտրոնացած Նիկոլը ո՞նց կարող էր իրեն նման բան թույլ տալ: Արիլի 26-ի հանրահավաքում, ի վերջո, նա հայտարարեց չէ՞, որ այս երկրում «ասողն» ինքն է՝ կամ ես կդառնամ վարչապետ, կամ ՀՀ-ում ոչ մեկը վարչապետ չի լինի:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3026

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ